Ներքին 4 տարի առաջ - 20:49 17-10-2022

Բաքուն կրկին հայտնում է մարդկային մնացորդների հայտնաբերման մասին

Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Առաքել գյուղի տարածքում մարդկային ոսկորներ են հայտնաբերվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարդկային ոսկորները հայտնաբերել են գյուղի տարածքում վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորները։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Բարդայի շրջանային խմբի գլխավոր տեսուչ Ասլան Գիյասլըն հայտնել է, որ տեղեկությունը ստանալուց հետո, Ադրբեջանի ոստիկանության Խոջավենդի (Հադրութ և Մարտունի-խմբ) շրջանային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։

Գիյասլըն նշել է, որ իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ոսկորները հայտնաբերվել են տարածքում տեղացած անձրևներից հետո տեղի ունեցած սողանքի ժամանակ։ Նրա խոսքով՝ ոսկորները ուղարկվել են փորձաքննության, այս պահին հետաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը հայտնել էր օկուպացված Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղում զանգվածային գերեզմանի առկայության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում