Արտաքին 4 տարի առաջ - 14:52 17-10-2022

Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն այսօր առավոտյան Արաքս գետի շրջանում մեկնարկել են իրենց զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, զորավարժություններն անցկացվում են Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված հարավային շրջաններին և Նախիջևանին։

Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն նշել է, որ զորավարժությունների տարբեր փուլերում կիրականացվեն պարաշյուտա-դեսանտային, գիշերային հարձակողական գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություն, անօդաչու թռչող սարքի գործողություն, Արաքս գետի վրայով կամրջի կառուցում, կապի գծերի գրավումն ու վերահսկում, բարձունքների գրավում ու ոչնչացում։

«Այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ Իրանի մյուս զինված ուժերի հետ միասին Իսլամական հեղափոխության պահապանների ցամաքային կորպուսի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանները և արձագանքելու ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է Փաքփուրը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, օրեր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ Թեհրանն առաջիկա օրերին երկրի հյուսիսում խոշոր զորավարժություններ կանցկացնի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է