Արտաքին 4 տարի առաջ - 10:35 16-10-2022

Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կգործարկի

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում ավտոարտադրության գծի գործարկման մասին, որն ուղղված է լինելու արտադրված մեքենաների արտահանմանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, գրում է mehrnews.com-ը։

Ալիռեզա Փայման Փաքը հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկելու ավտոարտադրության գիծը որպես համատեղ ձեռնարկություն:

Նա հավելել է, որ Հայաստանում 100 տոկոսանոց իրանական արտադրության մեքենաների կառուցման նախնական պայմանավորվածությունը կայացվել է, որի հիման կպատրաստվի ծրագիրը։

Անդրադառնալով ավտոմոբիլային համագործակցության ոլորտում Իրանի և Հայաստանի միջև առևտրային գործարքին, Փայման Փաքը հավելել է, որ այս ոլորտում երկու երկրների միջև բարտերային գործարք չի իրականացվում։

Ներկայում Հայաստանի մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանից և դրանք մատակարարում իր ներքին շուկայում, ընդգծել է նա։

Հայաստան արտահանվող բոլոր իրանական մեքենաներն ամբողջությամբ արտադրվել են Iran Khodro Industrial Group-ի (IKCO) կողմից, ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ Հայաստանի կողմից պատվիրվել է մոտ 200 մեքենա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ