Ներքին 4 տարի առաջ - 12:13 12-10-2022

Արդեն բան ու գործ չունենք զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը "լուսաբանելով". Հրանտ Բագրատյան


ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Վ.Ալեքսանյան-ի հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։

«Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։

Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։ Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։

Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու նրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։

Այս պարոնին շաաատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար