Ներքին 4 տարի առաջ - 12:59 11-10-2022

Ակնհայտ կոռուպցիա՝ հակակոռուպցիոն բազմաթիվ մարմինների ղեկավարների մասնակցությամբ. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող կոռուպցիաներին: Էդգար Ղազարյանը փաստել է, որ Վահե Ղազարյանը՝ ադրբեջանցիների կողմից Բերձոր և Աղավնո ներխուժման օրը, «Փարավոն» ռեստորանում կազմակերպել է հարսանեկան խնջույք՝ իր հայտարարագրած եկամուտներն ակնհայտորեն գերազանցող ծախսերով: Էդգար Ղազարյանը գրում է.

«Հայաստանում ստեղծվել և գործում են․

- ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե,
- Գլխավոր դատախազի տեղակալ կոռուպցիայի դեմ պայքարի գծով,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ստորաբաժանում,
- Հակակոռուպցիոն դատարան,
- Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորներ,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ,
- ՀՀ վարչապետին առընթեր հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ։

Այս ամենի առկայության պայմաններում 2021 թվականի հայտարարագրով 500․000 դրամով ЗИЛ բեռնատարի վարորդ հանդիսացող ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանկային հաշիվներում անգամ 1 դրամ գումար չունի, սակայն տանը պահել է 11 մլն դրամ և 8․500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար՝ միաժամանակ գտնվելով վարկի տակ, ադրբեջանցիների կողմից Բերձոր և Աղավնո ներխուժման օրը իշխանական խունտայի հետ համագործակցող նախկին օլիգարխ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում կազմակերպել է հարսանեկան խնջույք՝ իր հայտարարագրած եկամուտներն ակնհայտորեն գերազանցող ծախսերով, որին, ամենայն հավանականությամբ, մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների ղեկավարները։

Մինչ օրս չկա որևէ հրապարկում այդ ակնհայտ փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վարույթ նախաձեռնելու կամ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ։ Իրավապահ մարմինները հանձնարարություն ունեն զբաղվել միայն ընդդիմադիր գործիչների վրա շինծու գործեր կարելով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում