Արտաքին 4 տարի առաջ - 16:49 10-10-2022

Հեռահար գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին. Պուտինը խոստացել է «կոշտ պատասխաններ»

Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում ուկրաինական իշխանությունների կազմակերպած ահաբեկչական հարձակումներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է «Կիևի ռեժիմը»։

«Դատաբժշկական և այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաև օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 8-ի պայթյունը ահաբեկչական գործողություն է: Ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը: Ակնհայտ է նաև, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները և հեղինակներն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- ասել է Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային միջուկային ահաբեկչության՝ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և Կուրսկի ատոմակայանի դիվերսիայի փորձերի համար։

Պուտինը խոսել է նաև «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու ուկրաինական իշխանությունների փորձերի մասին։

«Կիևի ռեժիմն իր գործողություններով իրականում իրեն դասել է միջազգային ահաբեկչական խմբավորումների, ամենաօդիոզ խմբավորումների շարքը: Պարզապես անհնար է նման հանցագործություններն անպատասխան թողնել»,- ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ ռուսական զորքերը մեծ հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով հեռահար գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային՝ կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ստեղծվող սպառնալիքների մակարդակին: Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,- ամփոփել է պետության ղեկավարը։

Երկուշաբթի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները սկսել են հայտնել պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, հրթիռակոծության տակ են հայտնվել նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Լվովը և Լվովի մարզը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլի, Խմելնիցկին, Կոնոտոպը, Ռիվնե և Պոլտավան: Բացի այդ, Զելենսկու գրասենյակը հաղորդել է Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում