Ներքին 4 տարի առաջ - 12:12 09-10-2022

Առեղծվածային դեպք՝ Երևանում. պայթյուն՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հյուրատանը, կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել հյուրատան աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները, նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պայթյունի հետևանքով հյուրատունը կրել է խոշոր չափի նյութական վնաս, կոտրվել են ապակիները, դռները։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ անգամ բետոնե ծածկի պանելային հատվածներից է որոշ մասերից պոկվել։ Հյուրատունը կրել է մի քանի միլիոնի վնաս։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների, ինչպես նար պայթյունի հետևանքով դիմացի մայթում կայանված ու վնասված Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում