Ներքին 4 տարի առաջ - 16:07 08-10-2022

Ասում էին` տես` Կամանդուշին Նիկոլի կողքին է. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը կարծում է՝ պետք է պարտադիր քննել, թե համախմբման կոչ անողն ինչ հաշվեկշիռ ունի իր «հանրային գրանցամատյանում»։ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատերին թվում է, թե համախմբումը ինքնին լավ բան է։ Շատերին թվում է՝ դա այն աստիճան անբեկանելի ճշմարտություն է, որ անգամ հիմնավորման կարիք չունի։

Իսկ ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ՝ պետք է պարտադիր քննել, թե համախմբման կոչ անողն ինչ հաշվեկշիռ ունի իր «հանրային գրանցամատյանում»։

Օրինակ՝ Սամվել Բաբայանը։ Այդ մարդը պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմի ժամանակ ու դրանից հետո նիկոլի «ռազմական լեգիտիմության» գլխավոր հենասյունն էր։ Նա՛ էր, ում մատնացույց էին անում նիկոլականները, երբ մեզ ճղելով հուսահատ աղաղակում էինք, որ էդ ստահակը ունակ չէ պատերազմ ղեկավարել։ Ասում էին՝ տե՛ս, ահա Կամանդուշին նիկոլի կողքին է։ Սամվել Բաբայա՛նն էր, որին մատնացույց էին անում նիկոլականները, երբ մեզ ճղելով հուսահատ աղաղակում էինք, որ էդ ստահակը ունակ չէ պարտությունից հետո ապահովել բանակի վերականգնումը։ Ասում էին՝ տե՛ս, ահա Կամանդուշին նիկոլի կողքին է։

Ու հիմա չկա ոչ մի գրամ զղջում ու խոստովանություն ու ապաշխարհություն։

Էս պայմաններում ի՞նչ «համախմբում»»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ