Արտաքին 4 տարի առաջ - 00:42 06-10-2022

Բաքուն հայտնում է, թե երբ կմեկնարկի Աղդամի վերաբնակեցումը

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 2025 թվականին մեկնարկել Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնա (Աղդամ) քաղաքի վերաբնակեցման գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Վերջինս տեղեկացրել է, որ մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվում է Ակնայում ավարտել հիմնական խոշոր սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերը, իսկ արդեն 2025 թվականին կմեկնարկի բնակչության՝ քաղաք վերադարձի նախնական փուլը։ «Սկզբնական փուլում նախատեսվում է վերաբնակեցնել 10 հազար մարդու»,- ասել է Հուսեյնովը։

Նա նշել է, որ Ադրբեջանն իր միջոցների հաշվին ակտիվորեն քաղաքաշինական աշխատանքներ է իրականացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Վերջինիս համոզմամբ՝ նախօրեին Ակնայում առաջին ազգային քաղաքաշինական ֆորումի անցկացումը «անցկացումը շատ խորհրդանշական է»։

Վերջինս հավելել է, որ «ավերված» Ակնան ինտենսիվ կերպով վերակառուցվում է։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ադրբեջանական կողմը Ակնայի ողջ շրջանի նկատմամբ չէր կարողացել վերահսկողություն սահմանել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում և շրջանը Բաքվին հանձնվեց 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ համաձայն եռակողմ հայտարարության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում