Արտաքին 4 տարի առաջ - 08:52 03-10-2022

Ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Խերսոնի մարզի երկու բնակավայր։

Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ Արխանգելսկոյե և Միրոլյուբովկա բնակավայրերը գրավվել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության բրիգադներից մեկի կողմից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ավարտվել է ՌԴ-ին միանալու հարցով քվեարկությունը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքներում, ինչպես նաև ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։

ԴԺՀ-ում հանրաքվեի մասնակիցների 99,23%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, ԼԺՀ-ում՝ 98%-ը, Խերսոնի մարզում՝ 87%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93%-ը։

Քվեարկությունը վավեր է ճանաչվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում