Ներքին 4 տարի առաջ - 20:54 27-09-2022

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ, հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հերթական անգամ մերժել է Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված իմ վերաքննիչ բողոքը։

Հետաքրքիր զուգադիպությամբ Գերասիմին կալանքի տակ պահելու երկու որոշումների դեմ վերաքննիչ բողոքները երկու դեպքում էլ մակագրվել են դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Պետք է փաստել, որ դատավոր Նիկողոսյանը չափազանց գրագետ իրավաբան է, ինչը չես ասի շատ դատավորների մասին։
Սակայն այդ հանգամանքն էլ ավելի է ծանրացնում դատավոր Նիկողոսյանի դրությունը. նա, որպես իրավաբան, պարզապես չէր կարող չհասկանալ, որ Գերասիմին կալանքի տակ պահելու հիմքերը պարզապես մտացածին են, ուղղակի չէր կարող չընկալել Գերասիմին կալանքի տակ պահելու իրական նպատակը, որը, մեղմ ասած, քրեական դատավարության և, առհասարակ, իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։

Ամեն դեպքում, բոլորի համար ամեն ինչ պարզ է. Գերասիմը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները, մեղմ ասած, «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասիմը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է, պայքարել է այդ թեզը շրջանառության մեջ դնողների և այն տարածողների դեմ։

Իսկ Գերասիմի նման տղերքի պայքարը բանտով կասեցնել հնարավոր չէ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ