Ներքին 4 տարի առաջ - 19:15 23-09-2022

ԱՄՆ-ն արդեն իր հավակնությունները ներկայացրել է մեր տարածաշրջանում. ինչ սպասել հանդիպումից

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։

Թե ինչ նշանակություն կարող է ունենալ հանդիպումը, քաղաքագետ Արա Պողոսյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման բովանդակային մասին ծանոթ չէ, բայց որպես փաստ եթե արձանագրենք, ապա դա կարևոր է այն իմաստով, որ ըստ էության՝ ԱՄՆ-ն արդեն իր հավակնությունները ներկայացրել է մեր տարածաշրջանում.

«Տարածաշրջանն ավանդաբար համարվել է ՌԴ ազդեցության և ռուսական շահերի գոտի, և արտաքին դերակատարները թերևս միշտ դիրքավորված են փորձում տարածաշրջանի հարցերին խառնվել կամ ներկայություն ապահովել։ Աշխարհաքաղաքական արդի զարգացման պայմաններում արդեն նախկին քողարկված ձևերը դրվել են մի կողմ, բացահայտ գնում է նոր ազդեցության գոտիներ ընդգրկելու գործընթաց»։

Անդրադառնալով Փելոսիի այցին՝ ասաց, որ դա պետք է դիտարկենք որպես ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը՝ իր հնարավոր ձևավորմամբ և համատեքստում, ինչպես նաև թուրքական աշխարհի նոր հավակնություններն են ցույց տալիս, ինչպես նաև Արևմուտքի հետ առճակատման և կարմիր գծերի հետ կապված։ Այսինքն՝ եթե նախկինում յուրաքանչյուր կողմ ուներ որոշակի կարմիր գծեր, որոնք կխուսափեր անցնել՝ ընդհանուր առճակատումից խուսափելու համար, ապա ըստ էության՝ քանի որ արդեն շարունակվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ պայմանավորված Ուկրաինայի հետ՝ ՌԴ առճակատմամբ, ապա ակնհայտ է, որ Արևմուտքի հետ է ամբողջ խնդիրը, և Արևմուտքն այդ առճակատման մեջ ունի բավականին մեծ դերակատարում, քանի որ ինչպես մինչև նոր աշխարհակարգի հաստատումը՝ գերտերությունները Պոտսդամում ձևավորցին նոր աշխարհակարգ, այնպես էլ հիմա կնստեն ու կորոշեն նոր աշխարհակարգի պայմանները։

Իսկ թե ինչ մեսիջներ էր պարունակում Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, Պողոսյանն ասաց, որ ցավոք պետք է ասի, որ ելույթը նման էր հրապարակախոսական հոդվածի, այլ ոչ թե քաղաքական կամ քաղաքական մեսիջներով լի ու քաղաքական որոշակի փոփոխություններ ակնկալող ելույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ