Ներքին 4 տարի առաջ - 00:29 08-09-2022

Հայ զինծառայողը հրաժարվել է հանձնվել և մինչև վերջ դիմակայել է Սանասար մտնող ադրբեջանցիներին

BlogNews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Կուբաթլու (Սանասար) մտնելու ժամանակ ճանապարհին մի հայի հանդիպեցինք։ Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։ Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան։

Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։

Ցավոք կադրը հեռվից է ու դժվար է իդենտիֆիկացնել, թե ով է այս հայ զինվորը։ Ամենայն հավանականությամբ կամավոր է կամ պահեստազորային։

Տեսանյութում երևում է, թե ինչ շատ է թշնամին, ու փաստացի նրա ողջ մնալու շանսերը զրոյական էին։ Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. հա, չեն սպանի, բայց երանի կտա, որ սպանված լիներ, որովհետև թշնամական գերության մեջ մնալը մեռնելուց էլ վատ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։

Չգիտեմ ով է այս զինվորը, բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր»։

Ավելի ուշ տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ին փոխանցել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։

«Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,- ասել է ՊՆ խոսնակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ