Ներքին 4 տարի առաջ - 12:11 07-09-2022

Երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, Ռուսաստանն իր ուշադրությունը բևեռել էր covidi համավարակի վրա․ Փաշինյան

Այս պահին Ռուսաստանում ընթանում է «Արևելյան տնտեսական ֆորումը», որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Պուտինը և այլք։

Փաշինյանի իր խոսքը նախ սկսեց «ոչ հեշտ ժամանակների» մասին խոհափիլիսոփայական մտքերով, ապա խոսեց նաև պատերազմի մասին․ «Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի խոսքը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք ոչ հեշտ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, ապա հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ են այդ ժամանակները հեշտ եղել։

Եթե անկեղծ լինենք, ապա մարդկության պատմությունը ոչ հեշտ ժամանակների շղթա է, դրա համար մարդկությունը այլ բանաձև է հորինել, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր սպառնալիքներ և բացում է նոր հնարավորություններ։ Կառավարությունների և երկրների գլխավոր խնդիրը այն է, թե ինչպես ղեկավարել այդ սպառնալիքները, և ինչպես նկատել և օգտագործել հնարավորությունները։

Այս համատեքստում, իհարկե, ժամանակները ոչ հեշտ են մեր տարածաշրջանի համար նույնպես, որովհետև այստեղ առաջանում կամ սրանում են այն մարտահրեվերները, որոնք գոյություն ունեն արդեն երկար ժամանակ, և դրանք առաջնահերթ մարտահրավերներն են՝ կապված անվտանգության հետ։ Ինչով է դա կապված ընթացիկ իրավիճակի հետ, ահա այդ ժամանակ ողջ միազգային հանրության ուշադրությունը, հատկապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը անվտանգության ոլորտում շատ կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, և կան լուրջ մտավախություններ, որ դա կբերի մեր տարածաշրջանում ապակայության։

Ընդ որում, մեզ մոտ ոչ այնքան էլ կայուն իրավիճակ է եղել, դուք գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ անացանք, և իրավիճակնը նման էր այնքանով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում և ՌԴ-ի, ողջ ուշադրությունը կենտրաոնացած էր կորոնավիրուսի համավարաքի ուղղությամբ։ Բայց մենք հույս ունենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ղեկավարել այս իրավիճակը, և մեր տարածաշրջանային իրականությունը պահել վերահսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում