Խոսք 4 տարի առաջ - 22:18 01-09-2022

Գորբաչովն ինքնուրույն անհատ չէր, այլ Արևմուտքին խաբելու հարմար գործիք. Պարույր Հայրիկյան

Օգոստոսի 30-ին 92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

Oragir news-ը նրա մասին խոսել է ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ։

«Գորբաչովը կոմունիստ էր ու կոմունիստական գործելաոճից չհրաժարվեց։ Սովետական միությունն ընդհանուր առմամբ չարիք է եղել, և Գորբաչովն էլ այդ չարիքից չի հրաժարվել։ Անկախ մեր հակակրանքներից՝ պետք է լինենք անաչառ։ Նա կոմունիստ էր ու կոմունիստական կուսակցությունից չհրաժարվեց։ Գորբաչովն ինքնուրույն անհատ չէր, նա սովետական համակարգի ներկայացուցիչ էր և Արևմուտքին խաբելու համար շատ հաջող դեր էր ստանձնել։ Նա պետք է դեմոկրատ խաղար։ Նա Հուլիոս Կեսարը չէ, նա բոլորի համար անհատ չէր, այլ իրենց կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն էր, մեծ խաղ էր գնում, նա այդ մեծ խաղի գլխավոր դերակատարն էր։ Նրա անմիջական մասնակցությամբ են անկասկած որոշում ընդունել ՀՀ-ում երկրաշարժային զենքը փորձարկելու վերաբերյալ, և դա նրա մեծագույն հանցագործություններից մեկն է։ Նա ասպարեզ էր իջել որպես Արցախի ինքնորշման իրավունքը ոտնահարող մարդ»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար