Ներքին 4 տարի առաջ - 21:19 01-09-2022

Տեղի է ունեցել «Starmus VI» փառատոնի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության ոլորտը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացումը եւս գիտության զարգացման կարեւորագույն նախաձեռնություններից է:

«Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի եւ հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական եւ բովանդակային բազմաբնույթ հարցեր:

Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման լայնամասշտաբ եւ հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել է նաեւ փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ