Ներքին 4 տարի առաջ - 11:48 28-08-2022

Համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ. Դավիթ Բաբայանը` ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանների Շուշի չայցելելու մասին

Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։ Պատճառներից մեկը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։

Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։ Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահությունը լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։

Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակավոր քայլ է։ Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կկործանվի նաև Արցախը, իսկ Արցախի կործանումը կբերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում և հարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածություններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի համար։ Սա, ի դեպ, վտանգ է ներկայացնում նաև Արևմուտքի համար, պարզապես, երկարաժամկետ հեռանկարում։

Չի բացառվում նաև, որ Բաքվի` նման մաքսիմալիստական քաղաքականությունը նպատակաուղղված է նաև այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն, որպես Բաքվին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու յուրատեսակ փոխհատուցում։

Ես վստահ եմ, որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում։
Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ