Արտաքին 4 տարի առաջ - 18:39 27-08-2022

Թուրքիայում բացառել են Bayraktar-ների վաճառքը Ռուսաստանին

Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։

«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց մատակարարենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով պաշտոնական Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։

Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում