Ներքին 4 տարի առաջ - 10:26 26-08-2022

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է չորս անձ

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է չորս անձ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունից:
«Ինչպես հաղորդվել էր Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից, օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ:
Նկարագրված դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայթյունների հետևանքով ֆիզիկական անձինք չեն տուժել, գույքային վնասի չափը պարզվում է, նշանակվել են փորձաքննություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում