Ներքին 4 տարի առաջ - 23:05 24-08-2022

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Պրահայում մասնակցում է Թանգարանների միջազգային խորհրդի համաժողովին

Օգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums – ICOM) գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ուժը» խորագրով:

Երեք տարին մեկ տեղի ունեցող գլխավոր համաժողովները սեփական փորձը փոխանակելու, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են ընձեռում: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Չեխիայի մշակույթի նախարար Մարտին Բաքսան և Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հայաստանյան պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում են մայրաքաղաքի մի շարք թանգարանների տնօրեններ, ներկայացուցիչներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Ժամանակակից թանգարանների կարիքները, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու և ներուժն ամբողջությամբ բացահայտելու համատեքստում նախատեսվում են թեմատիկ ելույթներ:

Այցի շրջանակում Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալվել են հայկական պատվիրակության անդամները, ինչպես նաև ԻԿՕՄԻ նորընտիր նախագահ Էմմա Նարդին:

Այսօր ICOM-ը ավելի քան 49000 անդամներից կազմված համաշխարհային ցանց է՝ ներկայացված 142 երկրներով և առանձին տարածքներով, խմբավորված 118 Ազգային կոմիտեներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ