Ներքին 4 տարի առաջ - 21:22 15-08-2022

Լոռու մարզի Աքորի գյուղում անասնակեր է այրվել․ ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, ժամը 16։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։51-ին, մարվել՝ 17։28-ին։

Պարզվել է, որ Աքորի գյուղի թիվ 4 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի հարևանությամբ այրվել է մոտ 2 տ անասնակեր։