Ավելին 4 տարի առաջ - 17:50 12-08-2022

Ինչպես պաշտպանել օրգանիզմը շոգից

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Շոգից պաշտպանվելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզ կանոններ:

Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից (հատկապես` 12:00-17:00-ը):

Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ):

Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն:

Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը:

Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք