Ներքին 4 տարի առաջ - 18:38 08-08-2022

Տեսչական մարմինը հանգստյան օրերին Սյունիքի մարզում կշռել է 218 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին՝ շուրջօրյա գրաֆիկով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։

Հանգստյան օրերին՝ օգոստոսի 𝟔-ին և 𝟕-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 𝟐𝟏𝟖 տրանսպորտային միջոց։

Արդյունքում՝ 𝟏𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ։

Տեսչական մարմինը ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ