Ներքին 4 տարի առաջ - 11:25 27-07-2022

«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Ավանում ձուլման տեղամասի կառուցման համար

Ecolur.org կայքը տեղեկացնում է, որ «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2 փակուղի հասցեում ձուլման տեղամասի կառուցման համար: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել նախատեսվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հայտի երկրորդ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում:

Ընկերությունը նախատեսվում է տեղում ջարդոններից ստանալ մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Նոր հայտով արտադրական հզորությունը նախատեսված է 900 տոննա տարեկան՝ նախկին 1800 տոննայի փոխարեն, որի հայտը մերժվեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ