Ներքին 4 տարի առաջ - 16:21 26-07-2022

Ո՛չ ներկայությունն եմ նկատում, ո՛չ էլ բացակայությունը. Շիրակի թեմի հոգևոր առաջնորդը՝ Փաշինյանի՝ տաղավար տոներին չմասնակցելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։ Նա այժմ հանգիստը վայելում է Ջերմուկում։ Բանն այն է, որ վարչապետը եկեղեցական գրեթե ոչ մի պաշտոնական տոնի չի մասնակցում, իսկ առջևում խաղողօրհներքի արարողությունն է։

Հինգ եկեղեցական տոները կարևոր ու առանձնահատուկ նշանակություն ունեն մեզանում, որին երբեմն չի մասնակցում վարչապետը։ Այս տարի, օրինակ, տաղավար հինգ տոներից մասնակցել է միայն Սուրբ Զատիկի պատարագին, մնացածին՝ Սուրբ Ծննդի, Աստվածածանի վերափոխման, Վարդավառի, Խաչվերացի միջոցառումներին՝ ոչ, ինչն էլ տեղիք է տալիս մտածելու, որ վարչապետն ամեն անգամ խուսափում է մասնակցել եկեղեցական տաղավար տոների միջոցառումներին։ Օրինակ՝ այս տարի էլ Խաղողօրհներքը կամ Աստվածածնի վերափոխման տոնը տոնվելու է օգոստոսի 14-ին, որի պատարագից ու տոնախմբությունից նույնպես բացակայելու է վարչապետը։

Հասկանալու համար, թե ինչու է վարչապետը խուսափում եկեղեցական տաղավար տոներից, որն է պատճառը, զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Վերջինս Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց. «Ես ի՞նչ իմանամ, իրենց պետք է հարցնեք, իրենք խուսափո՞ւմ են, թե՞՝ ոչ։ Արձակուրդ գնալն իրենց առհասարակ չի ազատում կամ թույլ տալիս չմասնակցել տաղավար տոներին։ Այդպիսի բան չկա, մարդիկ կարող են լինել արձակուրդի մեջ, բայց մասնակցել դրան, արձակուրդն ի՞նչ կապ ունի։ Երևի չէին էլ մասնակցելու, արձակուրդն ուղղակի պատրվակ էր, ի՞նչ կապ ունի հիմա, որ արձակուրդ է։ Ես ո՛չ իր ներկայությունն եմ նկատում, ո՛չ էլ բացակայությունը, ինձ ի՞նչ հետաքրքիր է, ներկա՞ են, թե՞ բացակա են։ Այնպես չի էլ եղել, որ նախկինում մասնակցել են։ Երեսուն տարի նույն վիճակն է եղել, ոչ մի արտառոց բան չկա։ Նախկիններն էլ չեն մասնակցել, հիմա էլ չեն մասնակցում։ Աստված իրենց հետ, ի՞նչ խնդիր եք տեսնում։ Իրենց գործն է, կուզեն՝ կմասնակցեն, կուզեն՝ չեն մասնակցի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ