Ներքին Սպորտ 4 տարի առաջ - 13:41 26-07-2022

Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն անձամբ ներկա կգտնվի Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին, հաջողություն է մաղթել պատանի մարզիկներին. «Իր մասշտաբով բավականին լավ մրցաշար է՝ 37 երկրի մասնակցությամբ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ և սպասելու եմ մեդալների»:
Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտ մարզաձևում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիս մարզաձևում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևում՝ 2, երկու մարզիկ կունենանք նաև թաեքվանդո մարզաձևում, 2 մարզիկ էլ ներկայացված կլինի գեղարվեստական մարմնամարզությունում:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է: Նրա խոսքով` մրցաշարը մեծ փորձ կտա պատանի մարզիկներին. «Ունենք մեդալային հույսեր և լավ պատանիներ: Ցանկանում եմ, որ բոլորս բարձր և մարտական տրամադրվածությամբ մեկնենք մրցաշարին: Վստահ եմ՝ մասնակիցներն ամեն ինչ կանեն լավագույնս հանդես գալու և ՀՀ օրհներգը հնչեցնելու համար»:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին:
Սամբոյի հավաքականի մարզիչ Արտաշ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարզիկներից բացառապես մեդալային մրցելույթներ է ակնկալում. «Մեր թիմում ընդգրկված բոլոր տղաները մեդալակիր մարզիկներ են: Միմիայն հաղթանակ ենք ակնկալում: Սեպտեմբերին Սերբիայում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը, այնպես որ ԵԱ-ից առաջ այս մրցաշարը մեզ համար լավ փորձ կլինի»:
Մյուս մարզաձևերի ներկայացուցիչները ևս փաստել են, որ նախապատրաստական փուլը լավ են անցել և բարձր արդյունքներ են ակնկալում:
ԿԳՄՍՆ-ի կողմից պատանի մարզիկներին նաև մարզահագուստ է տրամադրվել:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել այսօր՝ հուլիսի 26-ին:
Նշենք՝ Հայաստանը նախկինում ևս մասնակցություն ունեցել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: 2016 թվականին Յակուտսկում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է ոսկե մեդալակիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում