Ներքին 4 տարի առաջ - 11:56 25-07-2022

Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների նախանշանն է. Մենուա Սողոմոնյան

Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների նախանշանն է. Սողոմոնյան «Դաբլ թրի Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և քաղաքական թիմի մամուլի ասուլիսը:

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում՝ հանդես գալով «Համախմբում» շարժման անունից, ասաց. «Ավետիք Չալաբյանի անցած ուղին, անձնական մասնագիտական հատկանիշները, կառավարչական հմտությունները, նրա ստացած կրթությունը, նրա՝ կոռուպցիոն անցյալից զերծ լինելու հանգամանքը, իսկական մղձավանջ ու անհարմարություն է գործող իշխանությունների համար՝ ունենալ այսպիսի մրցակից քաղաքական դաշտում։ Ավետիք Չալաբյանին պատժելով՝ իշխանությունները փորջձում են այդպիսի մարդկանց հեռու պահել քաղաքական դաշտից ու մրցակցությունից։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է՝ այնպես էլ նրան խորհուրդ տվող, նրա իշխանության պահպանման հարցում ներդրում ունեցող տեխնոլոգները՝ շատ լավ գիտեն, թե ի՞նչ է հստակ օրակարգ ունենալը։ Ավետիք Չալաբյանը վերջին տարիներին հանդես է գալիս այդպիսի հստակ օրակարգով։ Քանի որ այսօր մեր տարածաշրջանում քաղաքական իրողություններն այնպես են , որ դրանք շատ դինամիկ ու վտանգավոր են, և գործոց իշխանությունները որդեգրել են անհասկանալի ու սին խաղաղության դարաշրջանը, Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է այդ վտանգավոր իրողություններին հակադրվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ռազմական բալանսը արագ վերականգնելու։ Չալաբյանի օրակարգերից մեկը ցույց տալն է, թե ինչպես կարելի է արագ վերականգնել ռազմական բալանսը։ Սա ոչ թե մտավարժանքների արդյունք է , այլև վերջին տաս տարվա ընթացքում ռազմական ոլորտում նրա կուտակած մասնագիտական գիտելիքների արդյունքն է։ Սթափության կոչ եմ ուզում անել մեր հայրենակիցներին, Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տերորի ժամանակների ՝ 1937 թվականի նախանշանն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի