Արտաքին 4 տարի առաջ - 17:22 24-07-2022

Ռուսաստանն Ուկրաինայից 448 հազար երեխա է դուրս բերել


Պատերազմի ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայից 448 հազար երեխա է դուրս բերել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրին։ Նրանցից 11241 երեխա շարունակում է մնալ ժամանակավոր կացարաններում։

Ընդհանուր առմամբ, ըստ ՏԱՍՍ-ի, սահմանը հատել է ավելի քան 2,8 մլն մարդ։ Կեսը եկել է ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից։

Ռուսաստանը օկուպացված շրջաններից երեխաներին դուրս բերելը տարհանում և փրկություն է անվանում։ Ուկրաինան Մոսկվային մեղադրում է օկուպացված տարածքներից երեխաների առևանգման մեջ։

«Քաղաքացիական բնակչության բռնի տեղափոխումը ագրեսոր պետության տարածք, մասնավորապես՝ երեխաների, առևանգման նշաններ ունի», - հայտարարել է երկրի ԱԳՆ-ն 2022 թվականի մարտին: «Նման գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»:

Որբերի հետ կապված սուր խնդիր կա. Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նրանց պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին, ինչը հակասում է միջազգային իրավունքին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ