Արտաքին 4 տարի առաջ - 17:57 23-07-2022

Օդեսայում հրթիռային հարվածը հասցվել է հացահատիկի պահման վայրին. Ուկրաինայի օդուժ

«Հարվածը հասցվել է հենց այնտեղ, որտեղ հացահատիկն էր: Տեսնում ենք, թե ինչ արժեն պայմանավորվածությունները ահաբեկչական երկրի հետ»,- Օդեսայի նավահանգստի ուղղությամբ առավոտյան հրթիռային հարվածը մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության մամուլի քարտուղար Յուրի Իգնատը:

Ավելի վաղ նավահանգստի հրթիռակոծությունը հաստատել էին Ուկրաինայի նախագահի և ԱԳՆ գրասենյակում։

Իր հերթին, Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարությունը նույնպես հայտնել է, որ ռուսական հրթիռային հարվածն ընկել է արտահանման համար նախատեսված հացահատիկի պահման վայրում։

«Թիվը ես չեմ ասի, քանի որ ծանրաբեռնվածությամբ զբաղվում է ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի այդ հարցով իրենց: Մենք արդեն վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակնկալում էինք առաջին արտահանումները»,- ասել են գերատեսչությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ