Ներքին 4 տարի առաջ - 17:45 20-07-2022

ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի մեկնարկային գործունեության ծրագրային ձևաչափերը:

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում հանրակրթական այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. հուլիսի 28-ին կայանալիք կրթության և մշակույթի ոլորտում ֆրանկոֆոն աշխատանքային խմբի առաջիկա նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ