Ներքին 4 տարի առաջ - 09:17 15-07-2022

Արագ գումար վաստակել առաջարկող allegroera.armenia-ի մասին մեր հարցումը դատախազությունում ուսումնասիրության առիթ է հանդիսացել

Օրեր առաջ Oragir.news-ը հրապարակել էր «Ներդրեք 100 դոլար, որը 8 օրում կդառնա 200 դոլար․ գրավիչ առաջա՞րկ, թե՞ ֆինանասական բուրգ, որը մի օր պայթելու է» վերնագրով նյութ, որտեղ պատմել էինք սոցիալական ցանցերում գովազգային հոլովակներով լայնորեն ճանաչում ձեռք բերող «allegroera.armenia» կայքի մասին, որն առաջարկում է արագ ու հեշտ տարբերակով գումար վաստակել՝ կրկնապատկելով ներդրած գումարները։ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը մեզ պատմել էր, որ Հայաստանում տարածվող «allegroera.armenia»-ն գործում է Վրաստանում փլուզված «Տեսլա մեդիա» կոչվող ֆինանսական բուրգի սկզբունքով, որի փլուզման հետևանքով մարդիկ խոշոր ֆինանսական կորուստներ էին կրել հատկապես Ախալքալակում։ Այվազյանը ուսումնասիրություններ էր կատարել և պարզել է, որ «Ալլեգրո»-ի և «Տեսլա մեդիա»-ի տերերը նույնն են։

Մենք նաև տեղեկացրել էինք, որ դիմել ենք ՀՀ ոստիկանությանը և գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե այս կազմակերպության գործունեությունը հայտնվե՞լ է իրավապահների ուսումնասիրության կենտրոնում։ Մեզ առաջարկել էին հարցում ուղարկել, որի հետ միասին մենք նաև սոցիալական կայքերում տարածվող գովազդային հոլովակների և նյութերի հղումներ էինք ուղարկել։

Մենք ստացել ենք գլխավոր դատախազությանը մեր ուղարկած հարցման պատասխանը, որով տեղեկացնում են, որ մեր հարցումն առիթ է հանդիսացել դրանում առկա հղումներով տեղեկատվության մեջ նշվող հանգամանքները ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրելու համար, ինչի արդյունքում այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքերի կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում