Մամուլ 4 տարի առաջ - 08:03 15-07-2022

ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ քննարկվում է նրանց բացակայությամբ։ Ընդդիմադիրները երեկ չէին ներկայացել նիստին, ուստի այս հարցը կքննարկվի 1 շաբաթ հետո։ Սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ն, ըստ ամենայնի, ընդդիմության հարցով որոշում չի կայացնի, չնայած խմբակցությունում կա ռադիկալ թեւ, որը պահանջում է առնվազն 10-15 պատգամավորի զրկել մանդատից։

Բանն այն է, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցությունում քննարկել են ընդդիմադիրների պաշտոնազրկման եւ մանդատազրկման հարցերը։ Պաշտոններից զրկելու հարցում միասնական են եղել, իսկ մանդատների հարցով որոշում չի ընդունվել․ խմբակցության մեծ մասը դեմ է եղել մանդատից զրկելու գործընթացին՝ համարելով, որ, նախ, միջազգային կառույցների կողմից լավ չի ընկալվի իրեն ժողովրդական բաստիոն հռչակած իշխանության այս քայլը, երկրորդ՝ կասկածներ են ունեցել, որ ՍԴ-ն կհամարի, որ ընդդիմադիրները քաղաքական գործունեությամբ են զբաղվել՝ խորհրդարանից դուրս, ուստի դա կդիտարկեն քաղաքական բոյկոտ եւ կմերժեն իրենց դիմումը։ Ըստ էության, այսօր քննարկվում է՝ ԱԺ-ն հիմնա՞րկ է, թե՞ քաղաքական մարմին։ Եթե հիմնարկ է, ուրեմն աշխատանքից բացակայած աշխատողները կարող են ազատվել աշխատանքից։ Եթե քաղաքական մարմին է՝ բոյկոտը քաղաքական պայքարի ամենաընդունված ձեւերից է՛»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց