Արտաքին 4 տարի առաջ - 12:14 13-07-2022

Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների տրամադրումը «դեպքերի վտանգավոր զարգացում» կլինի. ԵՄ


ԵՄ արտաքին գործերի գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հայտարարել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու սարքերի հնարավոր հանձնումը «իրադարձությունների վտանգավոր զարգացում» կլինի։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է Իրանին և անօդաչու թռչող սարքերին, սա շատ մտահոգիչ իրադարձություն է», - ասել է նա:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին տեղեկությունները։

Դիվանագետը նաև հավելել է, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է և բազմիցս հնչեցվել է։
Մինչ այդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զենք կրող սարքեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի