Արտաքին 4 տարի առաջ - 17:47 12-07-2022

Մակրոնը կհանդիպի ԱՄԷ-ի նախագահի հետ՝ քննարկելու համար ռուսական նավթին փոխարինելու հարցը. Bloomberg

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զաիդ Ալ Նահյանը պատրաստվում է այցելել Փարիզ՝ հանդիպելու իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ կողմերի միջև բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ռուսական էներգակիրների, հատկապես նավթի փոխարինման հարցը, ինչը հատկապես կարևոր է Ֆրանսիայի համար՝ Ռուսաստանից «սև ոսկու» նկատմամբ մասնակի էմբարգո սահմանելու ԵՄ որոշման ֆոնին։

Ինչպես նշում է Bloomberg-ը, ֆրանսիական կողմը շահագրգռված է ԱՄԷ-ից ոչ միայն նավթի ներկրմամբ, այլև դիզվառելիքի, սակայն առայժմ կողմերը չեն հասել ոչ մի կոնկրետ պայմանավորվածության։ Գործակալության աղբյուրները պնդում են, որ Ալ Նահյանի այցը Փարիզ կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 18-ին՝ մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ կժամանի Սաուդյան Արաբիա, որտեղ նա նույնպես ակնկալում է քննարկել նավթի մատակարարման հարցերը։

Միևնույն ժամանակ, նավթային հարցերից բացի, Մակրոնը և ԱՄԷ ղեկավարը կխոսեն Ֆրանսիայի տնտեսության մեջ ներդրումների, անվտանգության ոլորտում արդիական խնդիրների և երկու պետությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար