Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:26 08-07-2022

Աննա Հակոբյանը Կապանում հանդիպել է պատանի գյուտարար Արտյոմ Համբարձումյանի հետ

Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը hուլիսի 8-ին Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մնչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ:
«Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։

Վարչապետի տիկնոջը դիմավորել և իրենց տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով ինքնաշեն համակարգ է ստեղծել, որով պլաստմասսայե տարաները վերածում է հեղուկ վառելիքի: Յուրաքանչյուր շշից 75% հեղուկ վառելիք է ստանում, 25%՝ խեժ, որը հեշտությամբ քայքայվում է հողում: Արտյոմը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հայտնել է, որ իր ստեղծած վառելիքն ունի «Սյունիքօիլ» անվանումը:

Աննա Հակոբյանը Արտյոմից հետաքրքրվել է, թե երբ կտեղայնացվի գյուտը, տղան նշել է, որ այն դեռ պետք է վերջնական տեսքի բերվի: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է՝ այդ հարցում սպասում են աշակերտի պատասխանին:

Համահայկական գիտության փառատոնում 1-ին հորիզոնականը զբաղեցնելուց հետո Արտյոմը մասնակցել է նաև ԱՄՆ գիտատեխնիկական փառատոնին: Այժմ սպասում է արդյունքների ամփոփմանը:

Զրույցի ընթացքում վարչապետի տիկինը հետաքրքրվել է Արտյոմի ուսմամբ, ընտանիքի անդամների զբաղվածությամբ: ՀՀ վարչապետի տիկինը Կառավարության կողմից համակարգիչ է նվիրել փոքրիկ գյուտարարին։ Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է աջակցել Արտյոմին և մյուս երեխաներին, որպեսզի նրանց գյուտերը կյանքի կոչվեն ի նպաստ Հայաստանի և ամբողջ աշխարհի։ Երեխայի գիտական նվաճումների համար ՀՀ վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել նրա մայրիկին և տատիկին, խոստացել հաջորդ անգամ նրանց այցելության գալ իր երեխաների հետ և անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան նաև Արտյոմի մյուս գաղափարները:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը հանդիպել է Կապանի բնակիչների հետ, լուսանկարվել և զրուցել նրանց հետ:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին