Ներքին 4 տարի առաջ - 00:36 05-07-2022

Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին։

Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։

Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։

Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։

Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։

Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։

Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։

Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտումը՝ առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում