Ներքին 4 տարի առաջ - 16:47 01-07-2022

Քեզ կսարքեն անհամ կալբաս. որ ընդդիմախոսներն առաջինն օգտագործեցին հարմար պահը՝ վիրավորելու իշխանությանը

Այսօրվանից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով։

«Որքան էլ առանձին քաղաքական շրջանակներ հայտարարում էին ծանր վիրավորանքի՝ քրեաիրավական նոր կարգավորման հակասահմանադրականության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը։ Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»,- այս մասին գրառում է կատարել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Հետաքրքիրն այն է, որ մի քանի ընդդիմախոսներ արդեն իսկ իրենց էջերում գրառումներ կատարեցին իշխանության հասցեին՝ երբեմն ակնհայտ վիրավորանքներ հասցնելով։ Օրինակ՝ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրել էր, որ փորձելու է քննադատել առանց վիրավորելու՝ վերջում հավելելով. «Ծանոթություն. կապիտուլյանտը, տգետը, հողատուն, պետական դավաճանը, ազգակործան պատուհասը, դիլետանտը և նմանատիպ բառերը սրանց համար վիրավորանք չեն: Այդ բառերը բնորոշում են գործող իշխանության էությունը: Ի դեպ, իրենք էլ չեն հակադրվում այդ բնորոշումներին»։

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» մամուլի ակումբում ասել է․ «Պիժոն Նիկոլի նոր ավերը», իսկ իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին դիմել է այսպես․ «Քեզ կսարքեն անհամ կալբաս»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօրվանից քաղաքացին ազատված է Կառավարությանը հայհոյելու տուգանքներից, անգամ Աշոտիկին քրֆելու 1400 դրամը չեղարկված է: Կառավարությունը մտածում է քաղաքացու մասին, և մենք վստահ ենք, որ այս քայլով թեթևացրել ենք քաղաքացիների տնտեսական բեռը․ Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար»:

Հիշեցնենք, որ նախկինում ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով որոշ դեպքերում գրքերից մեջբերումներ անելու համար ընդդիմախոսների, օրինակ՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի, քաղաքական գործիչ Սոնա Աղեկյանի, կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար