Ուղիղ եթեր Ներքին 4 տարի առաջ - 10:43 01-07-2022

«Դիմադրություն» շարժման շտապ հավաքը ԱԺ-ի մոտ. ՈւՂԻՂ

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում, այդ թվում՝ կարմիր ու սև բերետավորներ: Ոստիկանները շթղա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 11-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել: