Ներքին 4 տարի առաջ - 20:51 30-06-2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ