Արտաքին 4 տարի առաջ - 23:23 28-06-2022

Հնդկաստանը փորձարկել է սեփական հակատանկային հրթիռը

Հնդկական բանակն ու Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) փորձարկել են իրենց իսկ նախագծած հակատանկային կառավարվող հրթիռը։ Այս մասին հայտնում է «NDTV» հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի տվյալներով, փորձարկումները տեղի են ունեցել երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Մահարաշտրա նահանգի մարզաբազայում։ Հրթիռն արձակվել է «Արջուն» մարտական ​​տանկից։

«Փորձարկման ընթացքում հակատանկային կառավարվող հրթիռը դասագրքային ճշգրտությամբ հարվածել է թիրախին՝ հաջողությամբ խոցելով այն նվազագույն միջակայքում: Հեռաչափական համակարգերն արձանագրել են հրթիռի թռիչքի տեխնիկական գոհացուցիչ բնութագրեր»,- Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն է մեջբերում հեռուստաալիքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում