Ավելին 4 տարի առաջ - 13:39 28-06-2022

Տեխաս նահանգում բեռնատարի մեջ 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում լքված բեռնատարի մեջ 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել, հաղորդում է CNN-ը։ Բեռնատարում գտնվող 16 մարդ փրկվել է։

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18.00-ի սահմաններում, արտակարգ ծառայություններին է դիմել կայանատեղիի աշխատակիցը, որն օգնության կանչեր է լսել այնտեղ կայանված բեռնատարից, ասել է Սան Անտոնիոյի ոստիկանապետ Բիլ Մաքմանուսը: Բեռնատարի դռները կիսաբաց են եղել, աշխատակիցն այնտեղ զոհվածների տասնյակ դիեր է տեսել։

Բեռնատարում է գտնվել նաև 16 ողջ մնացած մարդ՝ 12 մեծահասակ և չորս երեխա։ Նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ականատեսների խոսքով, փրկվածները ջրազրկման և գերտաքացման ախտանիշներ են ունեցել։ Սան Անտոնիոյում հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր է եղել, բեռնատարում ջուր և օդորակիչ չի եղել։

Գործի քննության շրջանակներում երեք հոգի բերման են ենթարկվել, սակայն, ըստ CNN-ի, դեռ պարզ չէ, թե նրանք ինչ կապ ունեն միջադեպի հետ։

Սան Անտոնիոյի քաղաքապետ Ռոն Նիրենբերգը կատարվածը «սարսափելի մարդկային ողբերգություն» է անվանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ