Ուղիղ եթեր
Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 20:18 26-06-2022

Միջնամատի ցուցադրում կամ «L.O.V.E.»

Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանի հենց կենտրոնում է գտնվում Ֆոնդային բորսան, որը ֆաշիստական ​​Իտալիայի ժամանակաշրջանի ծանր ու մոնումենտալ մի շինություն է։

21-րդ դարի սկզբին ֆոնդային բորսայի շենքի դիմաց հայտնվեց մի անսովոր ու շատ սադրիչ քանդակ, որն աննախադեպ հնչեղություն ունեցավ հասարակության մեջ։ Հսկայական միջնամատ հենց բորսայի պատուհանների դիմաց։
Անտիկ արվեստով ու Վերածննդով հիացած իտալացիների համար սա շոկ էր սկզբում, սակայն նրանց մտահոգությունը, զարմանքը, զայրույթը շատ արագ վերափոխվեց հիացմունքի, ավելին` միլանցիներն հիմա արդեն չեն էլ պատկերացնում իրենց քաղաքն առանց արտասովոր այս քանդակի։

Առօրյա կյանքում անպարկեշտ ժեստ համարվող այս քանդակը միանգամայն այլ բովանդակություն ու ենթատեքստ է ստացել Նյու-Յորքում բնակվող իտալացի ժամանակակից նկարիչ, քանդակագործ Մաուրիցիո Կատելանի մեկնաբանմամբ։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն միջնամատը պատկերող այս քանդակը կոչվում է «L.O.V.E.», որը հապավում է` Liberta-ազատություն, Odio- ատելություն, Vendetta-վրեժ, Eternita-հավերժություն:

Կարարայի մարմարից ծնված տասնմեկ մետր բարձրությամբ և մեկ տոննա կշռով «L.O.V.E.»-ը նյութի, ֆինանսների, փողի իշխանության դեմ բողոքի պոետիկ ժեստ է:

Ըստ քանդակագործի ու արվեստաբանների ՝ «L.O.V.E.»-ի կարևորությունն ու շեշտադրումը ոչ այնքան միջնամատի ցուցադրումն է, որքան մյուս կտրած մատները, որոնք ընդգծում են միջնամատը ցուցադրելու համարձակությունը՝ գիտակցելով, որ ամեն րոպե կացինը կարող է իջնել նաև այդ վերջին մատի վրա:

Քանդակագործը մարմարե այս հսկա քանդակը ստեղծել և իր հաշվին տեղադրել է Միլանի Բորսայի շենքի դիմաց՝ խոստանալով քանդակը նվիրել քաղաքին, եթե այն թույլատրեն այստեղ մնալ 40 տարի:
Քաղաքի իշխանությունները նախատեսել էին քանդակը թողնել երկու շաբաթ, սակայն 2012-ին Միլանի ձախակողմյան իշխանությունը հաստատեց, որ հաջորդ 40 տարիներին քանդակի հաստատուն տեղը սա է լինելու:









Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք