Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:41 26-06-2022

Ամբոխավարություն, որ հակապետությունն է, պետականության թշնամին

Մենք փողոցից ընտրեցինք իշխանություն, այսինքն՝ փողոցի կամ փողոցային իշխանությանը: Սա անընդունելի է ցանկացած կայացած կամ զարգացած երկրի համար: Իսկ աշխարհն ըմբռնումով ու հարդուրժողոկանությամբ մետեցավ, քանի որ մենք այդպիսի երկիր չենք: Մի երկիր ենք, որտեղ պետությունն ու պետականությունը դեռ տարերային ու հեղհեղուկ վիճակում են: Կայացած պետական համակարգում չի կարող փողոցի ուժը իշխանության գալ, նման հնարավորությունները, ավելի ստույգ՝ բացթողումները բացառված են: Հեղափոխություններ չեն լինում, քանի որ դրանք վաղ անցյալում են ավարտվել: Եթե բացթողումը լինի, ամբոխը, բնականաբար, իր հավաքական կերպարին է բուրգի գագաթին հասցնելու: Սա կլինի ամբոխավարություն, ոչ թե ժողովրդավարություն: Առաջինը բնորոշ է մեզ նման երկրներին, երկրորդը՝ կայացած պետություններին:

Փողոցից եկած իշխանությունը և իր առաջնորդը զուրկ են պետական մտածողությունից, որովհետև ամբոխին հասու չէ այդ մտածողությունն ու հայացքը, նրա հոգեկերտվածքում փողոցն է, ոչ թե պետությունը: Ճիշտ այդպիսին է մեր իշխանությունը, առաջին հերթին՝ բուրգի գագաթ մագլցածը: Սույն անձը առաջնային ձեռնամուխ եղավ նշմարվող պետական կառույցների իսպառ ոչնչացմանը, որովհետև այլ բան չէր էլ կարող անել: Ինքը հակապետությունն է, պետականության թշնամին: Պետական մտածողությունից զուրկ անձի գործունեությունը ոչ թե ժողովրդավարական պետության կառուցումն է, այլ ամբոխին հաճոյանալը, փողոցի եզրաքարերից վեր չբարձրանալը:

Անձ, որը չի անցել պետականակերտման գոնե մի փոքրիկ ճանապարհ, փոխարենը միայն քարեր է նետել այդ ճանապարհին՝ համարելով, որ դա է իր գործը, և հանկարծ դառնում է Արցախի հակամարտությունը լուծող բանակցողը: Արդյունքում փոշիացրեց մինչ այդ բանակցային ձեռքբերումները՝ ասելով, թե զրոյից է սկսում, իր սեփական կետից: Մի փոքր պետական մտածողություն ունեցողը չէր հայտարարի՝ Արցախը Հայաստան է, այսինքն՝ մենք ագրեսոր ենք, ոչ թե Արցախն է ինքնորոշվել: Պատերազմը կկանգնեցներ կեսից, երբ դրա հնարավորությունը կար, հանուն պետության և պետականության, ոչ թե կշարունակեր՝ որպես անձնական հավակնություն ու արկածախնդրություն: Պարտվելուց հետո կհեռանար՝ գիտակցելով, որ իր մնալը սպառնալիք է պետությանն ու պետականությանը, մեր գոյությանը:

Փոխարենը մուրճը ձեռքն առած ընտրարշավ արեց, որ փողոցից էլ ներքև է՝ ջունգլի: Հենց այդպես էլ մեզ ընդունում է աշխարհը՝ մուրճով ընտրարշավ անող առաջնորդ և նրան ընտրած ժողովուրդ. հեռու ժողովրդավարությունից, դեռ ամբոխավարություն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի