Ներքին 4 տարի առաջ - 17:30 25-06-2022

Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +28 +30 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +16 +20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +17 +20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +24 +26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +16 +20,
Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +17 +20,
Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +20 +23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +15+19
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +23 +27,
Արարատում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +30 +32,
Արմավիրում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +29 +31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +15 +18,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +27 +29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20 +23,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +25 +30։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում