Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:27 23-06-2022

Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին նախկին իշխանություներն արդարացնում իրենց թիմակիցների «սխրագործությունները»։ Մեկը զանգովի արդարադատություն էր փորձում իրականացնել, մյուսը մի տեղ կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվում, երրորդը գողական ռազբորկաների հերոս էր դառնում կրակելով ու սպանելով, ու այդ ամենը նախկինները կա՛մ արդարացնում էին, կա՛մ համեստորեն լռում՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին։ Հիմա նույնը սրանք են անում՝ նախկիններից ավելի վատ ներկաները։

Գագիկ Ջհանգիրյանն իր հայտնի ձայնագրության մեջ ակնհայտորեն միջամտում է արդարադատությանը, հասկացնում, որ վերևներից հրահանգ ունի՝ Վարդազարյանին համոզելու, որ նա հրաժարական տա, դատավորի բարձր դիրքերից հայհոյանքներ է հնչեցնում, սպառնում, շանտաժ անում։ Նորմալ, օրինական երկրում Ջհանգիրյանի այս վարքը նախ հաջորդ րոպեին կստանար քաղաքական կոշտ գնահատական՝ օրվա իշխանության կողմից, ապա դրան կհետևեր իրավական գործընթաց՝ պարտադիր Ջհանգիրյանին լիազորություններից զրկելու ելքով։ Բայց քանի որ մենք գտնվում ենք մի երկրում, որի իխանությունները Նիկոլ Փաշինյանն ու նրա ձևավորած սպասարկուներն են, որոնք թքած ունեն օրենքի, օրինականության ու բարոյականության վրա, նրանք հերթով հայտարարում են, թե ոչինչ չեն կարող ասել, քննություն է ընթանում, պետք է սպասել իրավապահ մարմինների գնահատակնին։ Նույնը ասել էր իբրև թե անկախ նախագահ, «Սահմանադրության պահապան» Վահագն Խաչատուրյանը։

Իսկ երբ քաղաքական հրահանգով ընդդիմադիրների գլխին են գործեր հարուցում, այդ նուն ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, շտապում են կոշտ գնահատականներ հնչեցնել՝ շատ հաճախ խախտելով անձի անմեղության կանխավարկածն ու չսպասելով իրավապահների գնահատականին։ Այսինքն՝ իրենց ամեն ինչ կարելի է, մյուսներին՝ ոչ։ Այս երկակի ստանդարտները մի օր կոշտ ձևով իրենց դեմ են շուռ գալու։ Այդ ժամանակ այսօրվա ՔՊ-ականները խնդրել-աղաչելու են, որ հանրությունն իրենց նկատմամբ անաչառ վերաբերմունք ցուցաբերի, չշտապի իրենց չարագործություններին գնահատական տալ, մի քիչ մեղմ վարվի իրենց հետ։ Այս ամենը նրանք չեն գիտակցում, որովհետև լկտի են, ամբարտավան և անխելք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին