Արտաքին 4 տարի առաջ - 10:44 18-06-2022

Ուկրաինական բանակն առաջին անգամ ներկայացրել է տեխնիկայի կորուստները


Ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի կորուստները հասնում են 50%-ի։ Այս մասին հունիսի 15-ին National Defense Magazine-ի ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի նյութատեխնիկական ապահովման հրամանատար, գեներալ Վլադիմիր Կարպենկոն։

«Այսօր ակտիվ մարտական ​​գործողությունների արդյունքում ունենք տեխնիկայի կորուստների մոտ 30-40 տոկոս, երբեմն՝ մինչև 50 տոկոս։ Այսպիսով, մենք կորցրել ենք մոտ 50 տոկոսը։ Մոտավորապես հետևակի 1300 մարտական ​​մեքենա, 400 տանկ, 700 հրետանային համակարգ է կորել»,- ասել է Կարպենկոն։

Այս պայմաններում Ուկրաինային մատակարարվող զենքը ծածկում է նրա կարիքների միայն 10-15%-ը։ Ուկրաինայի զինված ուժերին, մասնավորապես, անհրաժեշտ են հրետանի, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռային համակարգեր, հավելել է Կարպենկոն։

Նրա խոսքով, առաջնագիծը, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում, արդյունավետ կերպով ապահովելու համար, Ուկրաինան պետք է ամբողջությամբ վերազինի 40 բրիգադ։ Դրա համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 4000 հետեւակի մարտական ​​մեքենա, 1200 տանկ և ավելի քան 2100 հրետանային համակարգ:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական բանակը ռուսական ներխուժումից հետո առաջին անգամ է բացահայտել տեխնիկայի կորուստները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ