Ներքին 4 տարի առաջ - 00:23 18-06-2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները:

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սագմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում