Արտաքին 4 տարի առաջ - 22:45 17-06-2022

Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ. նշվում է 5 անուն

Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը: Հաղորդում է ermenihaber-ը:

Ուղուրօղլուն կրկնել է այն վարկածը, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ) կմերժի Էրդողանի թեկնածության առաջադրման դիմումը՝ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, քանի որ վերջինս 3-րդ անգամ չի կարող առաջադրվել ու պաշտոնավարել:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամնները բազմիցս անհիմն են համարել շրջանառվող այս պնդումները, բայց ըստ թուրք վերլուծաբանի՝ Էրդողանը ցանկանում է գործել հետևյալ սցենարով։

Պարտվածի կարգավիճակում չհայտնվելու նկատառումով իր փոխարեն առաջադրել որևէ այլ թեկնածուի, հետո ընտրված նախագահի միջոցով գնալ փոփոխությունների՝ հաստատելով ուժեղացված խորհրդարանական ռեժիմ, և փորձել կրկին դառնալ վարչապետ:

Նման սցենարի դեպքում, որպես երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելիք հնարավոր թեկնածուներ, մատնանշվում են իշխող դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ԱԶԿ փոխնախագահներ Բինալի Յըլդըրըմը և Նուման Քուրթուլմուշը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ու գանձապետարանի և ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ