Ներքին 4 տարի առաջ - 15:34 13-06-2022

Դատախազությունը կպարզի․ Բաքոյանը հերքում է կնոջը ծեծելու, նրանից խոշոր գումար վերցնելու լուրերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը ծեծել է քաղաքացիական կնոջը, նրանից գումար վերցրել։

Հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ասել է․ «Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել, զանգել եմ գլխավոր դատախազություն, տեղյակ պահել, որ գործին ընթացք տան, ուսումնասիրեն»։

Հարցին, թե ճանաչում է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տվել և նշել, որ այլ մեկնաբանություն չունի, դատախազությունը կպարզի։

Ձեզ գուցե հետաքրքրի