Արտաքին 10 րոպե առաջ - 10:46 22-11-2026

Իսրայելը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ որպես պատրվակ օգտագործելով դրուզ բնակչության շուրջ ստեղծված իրավիճակը։

Ըստ Ֆիդանի, Իսրայելն աջակցում է Սիրիայի հարավում դրուզների խմբերից մեկին, մինչդեռ մյուս երկուսը հանդես են գալիս Սիրիայի կառավարության կողմից։ Նախարարը պնդում է, որ Իսրայելի աջակցությունը վայելող խումբը փորձում է բախումներ հրահրել սիրիական բանակի հետ, իսկ Թել Ավիվը կարող է դա օգտագործել որպես ռազմական միջամտության առիթ։

«Կա սցենար, որի դեպքում իսրայելական բանակը, սա որպես պատրվակ օգտագործելով, ռազմական գործողություն կձեռնարկի Սիրիայի դեմ»,- հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պնդմամբ, Իսրայելի աջակցությունը վայելող խումբը զենք և զինամթերք է ստանում, որոնք, ըստ նրա, ամեն շաբաթ հասցվում են ուղղաթիռներով։

Ֆիդանը հայտնել է, որ Անկարան նման սցենարի մասին նախազգուշացնում է իր տարածաշրջանային դաշնակիցներին, ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին։ Նրա կարծիքով, հնարավոր գործողությունը կարող է հանգեցնել նոր հակամարտության և ամբողջ տարածաշրջանում անկայունության խորացման։

«Այս սցենարը չի սահմանափակվի միայն Սիրիայով»,- ընդգծել է նախարարը՝ միջազգային և տարածաշրջանային դերակատարներին կոչ անելով լրջորեն վերաբերվել սրման վտանգին։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է, որ Սիրիայի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի երկրի հարավում տիրող իրավիճակին։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի